Երգչուհի Կեշան իր պրոդյուսերին մեղադրում է սեռական ոտնձգության մեջ
Ամերիկացի փոփ երգչուհի Կեշան դատարան է դիմել իր պրոդյուսեր Դոկտոր Լյուկի դեմ՝ մեղադրելով նան սեռական բռնության և թմրանյութեր օգտագործել ստիպելու մեջ, գրում է BBC-ն:
27-ամյա երգչուհու հայտարարության մեջ խոսվում է բռնաբարությունների մասին, սակայն հիշատակվում է, որ պրոդյուսերը երկար տարիներ շարունակ նրան իր հետ սեքսի է դրդել, իսկ մի անգամ ստիպել է իրեն թմրանյութեր օգտագործել, որից հետո երգչուհին մերկ հայտնվել է պրոդյուսերի անկողնում:
Դրանից բացի, Դոկտոր Լյուկը մեղադրվում է նրանում, որ մշտապես վիրավորել է Կեշային՝ նրա մոտ առողջական լուրջ խնդիրներ առաջացնելով:
Դոկտոր Լյուկը ամերիկացի ամենավաստակավոր և հայտնի պրոդյուսերներից է, ով աշխատել է Բրիթնի Սփիրսի, Քեթի Փերիի, Մայլի Սայրուսի, Նիկի Մինաժի և Քելլի Քլարքսոնի հետ:
Պրոդյսերի փաստաբաններն առայժմ չեն մեկնաբնանել Կեշայի կողմից ներկայացված մեղադրանքները: