Երգչուհի Ռիհանային հրավիրել են Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանվելու
Երգչուհի Ռիհանան գործակալ Ջեյմս Բոնդի մասին ֆիլմում նկարահանվելու հրավեր է ստացել: Ֆիլմի պրոդյուսերները հրավիրում են դերասանուհուն կատարելու իր իսկ դերն արկածային սերիայի նոր մասում, որը կկոչվի «Բոնդ 24»: Նոր ֆիլմի պրեմիերան նախատեսված է 2015թ. հոկտեմբերին, գրում է segodnya.ua-ն:
Ինչպես նշում են արևմտյան ԶԼՄ-ները, երգչուհին շատ է հուզվել և ուրախացել այդ լուրից: Պարզվել է՝ Ռիհանան շատ է սիրում գործակալ 007-ի մասին էկրանավորված պատմությունները:
Արդեն հայտնի է, որ երգչուհու գործընկերը ֆիլմում կլինի հոլիվուդյան դերասան Դենիել Քրեյգը, ով հաստատել է Ռիհանայի մասնակցությունը: