Երիտասարդ աղջիկներին կանչել են քասթինգի, ծեծել և շանտաժի ենթարկել
Մոսկվայի իրավապահները ձերբակալել են երկու տղամարդու, ովքեր իբր քասթինգի կանչելով երիտասարդ աղջիկների, ծեծի են ենթարկել վերջիններիս և շանտաժի ենթարկել: Ինչպես հայտնում են ՌԴ ՔԿ-ից, 4 աղջիկների մեկ օր պահել են փակի տակ և կտտանքների ենթարկել: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, ձերբակալվածները 31 և 28 տարեկան տղամարդիկ են:
Իրավապահները նշում են, որ ադ տղամարդիկ իբր քասթինգի համար հրավիրել են 4 աղջկան, նրանց ծեծի ենթարկել, ապա, ներկայանալով որպես հատուկ ծառայության ներկայացուցիչներ, գումար են պահանջել՝ հայտարարելով, թե հակառակ դեպքում վերջիններիս կստիպեն մարմնավաճառությամբ զբաղվել: Այդկերպ հանցագործներին հաջողվել է իրենց զոհերից 170 հազար ռուբլի շորթել:
