Երիտասարդ բրազիլացին խոստովանել է 42 մարդու սպանությունը
Բրազիլիայում երիտասարդ տղամարդը խոստովանել է, որ վերջին 10 տարվա ընթացքում 42 մարդու է սպանել, որոնցից 39-ը կանայք են եղել։ Սպանությունները կատարվել են Ռիո դը Ժանեյրոյում։ Մարդասպանի խոսքով՝ ինքը սպանել է հաճույքի համար եւ պատվերով։ Նրա զոհերի մեծ մասը սպիտակամորթ կանայք են եղել, որոնց խեղդել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով մեքսիկական Vanguardia կայքը։ Մի քանի ամիս առաջ բրազիլական մեկ այլ քաղաքում՝ Գոյանիայում, պահակը խոստովանել էր 39 հոգու սպանությունը։ Նա պատմել էր, որ մի քանի ամիս հետեւել է զոհերին՝ կողոպտելու եւ սպանելու հարմար առիթի սպասելով։ Մարդասպանի համար դա ինքնատիպ խաղ էր եղել։ Ընդ որում, նրա կինն իմացել էր ամուսնու «զբաղմունքի» մասին։
