«Երիտասարդ միլիոնատերը». Արգամիչի որդու ահռելի ունեցվածքը
Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդին, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արգամ Աբրահամյանը 2017թ.-ին հայտարարագրել է շուրջ 2 մլրդ դրամ եւ 2 մլն դոլար:
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ Արգամ Աբրահամյանը հանձնել եւ ստացել է նաեւ փոխառություններ՝ 56 մլն դրամ եւ 1,5 մլն դոլարի չափով: Նշենք, որ Աբրահամյանը որեւէ անշարժ կամ շարժական գույք չի հայտարարագրել: Նրա կինը՝ գործարար Գագիկ Ծառուկյանի դուստր Էմմա Ծառուկյանը, 2017թ.-ի համար հայտարարագրել է շուրջ 2 մլն դոլար, 850 հազար եվրո եւ 300 մլն դրամ:
