Երիտասարդ ռեժիսոր Մարիամ Սարյանն օգնություն է խնդրում
«Չեմ բողոքում» ներկայացման բեմադրիչ Մարիամ Սարյանը հայտարարություն է տարածել, որում ասված է. ««Չեմ բողոքում» ներկայացումը չունի ո՛չ պետական, ո՛չ էլ անհատական հովանավորություն: Այն ստեղծվել է մեր սեփական միջոցներով և այսօր էլ բավականին գումարներ ենք ծախսում` գովազդային պաստառների, թռուցիկների և հեռուստագովազդի վրա: Բայց վերջին շրջանում հայտնվել են ստոր և չարախոս մարդիկ, ովքեր վնասում են պոստեռները, պատառոտում և այլանդակում դրանք: Նույնիսկ չեն ալարում և զգուշորեն պոկում ու թարս են կպցնում: Մենք ի սկզբանե ուշադրություն չդարձրեցինք կատարվածին՝ մտածելով, որ վտանգը լուրջ չէ: Վնասված մի քանի տասնյակ պոստեռնորը նորից փակցրեցինք: Ցավոք, գործը դրանով չավարտվեց. լուրեր են տարածում, իբր դեկտեմբերի 8-ին Տիկնիկային թատրոնում կայանալիք ներկայացումը հանվել է ցանկից: Խնդրում եմ, օգնեք պատռենք այս տեսակ տականքների դիմակները: Հարգանքներով` երիտասարդ ռեժիսոր Մ.Սարյան»: