Երիտասարդ տղամարդը հիվանդանոցում մահացել է՝ վթարից 4 օր անց
Հունվարի 2-ին` ժամը 20:55-ի սահմաններում, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Վանաձորի Երևանյան խճուղու թիվ 66 շենքի մոտ վրաերթի էր ենթարկել մի տղամարդու և կնոջ, ապա իր ավտոմեքենայով տեղափոխել էր նրանց հիվանդանոց:
Ոստիկանության լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, վրաերթի ենթարկված տղամարդը` 1982 թ. ծնված Սարո Պողոսյանը, հիվանդանոցում մահացել է:
Կատարվում է քննություն:
