Ladynews.am-ի հյուրասրահում է երգչուհի Անի Քրիստին:
Անի Քրիստին՝ իր ապագա ընտրյալի և կանացի երջանկության սեփական բանաձևի մասին
-Անի´, թեպետ բնակվում եք ԱՄՆ-ում, բայց համոզված եմ՝ այստեղ՝ Հայաստանում, ունեք Ձեզ հավատարիմ ու սիրող երկրպագուներ, ովքեր կուզեին իմանալ՝ ինչո՞վ եք ներկա պահին զբաղված, ի՞նչ գործունեություն եք ծավալում:
-Շնորհակալ եմ ինձ հավատարիմ հանդիսատեսին: Ես օվկիանոսից այն կողմ էլ զգում եմ նրանց ջերմությունն ու աջակցությունը: Կարող եմ ասել՝ այստեղ էլ չեմ դադարում զբաղվել իմ սիրած մասնագիտությամբ: Իհարկե, հաճախ չեմ խոսում իմ ձեռքբերումների մասին, բայց խոստանում եմ՝ ապագայում ավելի հաճախ կուրախացնեմ ինձ սիրող հանդիսատեսին:
- Ունե՞ք նորություններ, որոնցով պատրաստվում եք մոտ ապագայում ուրախացնել Ձեր հայաստանաբնակ երկրպագուններին:
-Նախապատրաստվում եմ Լոս Անջելեսում կայանալիք իմ մենահամերգին, իսկ մինչ այդ' այստեղի հեռուստալիքներից մեկով՝ «Հորիզոն»-ով, կունենամ հեղինակային հաղորդում: Այդ մասին էլ մոտ ապագայում կկարողանամ պատմել:
- Որպես կայացած ու ինքնուրույն կին, ի՞նչ կասեք 'ե՞րբ է կինը տղամարդու համար դառնում ցանկալի և հետաքրքիր:- Կանացի երջանկության Ձեր բանաձևը ո՞րն է:
-Ժպտալ ցանկացած դեպքում:
- Երբ հետադարձ հայացք եք գցում դեպի անցյալ, շա՞տ բաների համար եք ափսոսում, հնարավորության դեպքում ի՞նչը կփոխեիք Ձեր կյանքում:
-Չեմ ափսոսում ոչ մի բանի համար:
-Երջանի՞կ եք:
-Երջանիկ եմ ու շնորհակալ այն ամենի համար, ինչ ունեմ:
Մանրամասներն` այստեղ: