Երկրաշարժ Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում. ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ
Օգոստոսի 5-ին՝ ժամը 11:38-ին, ՍՊԾ-ից տեղեկատվություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 11:17-ին Վրաստան-Թուրքիա սահմանային գոտում տեղի է ունեցել 3,6 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունն էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ. տեղեկացնում է ՀՀ ՏԿԱԻՆ-ը:
Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.200 և արևելյան երկայնության` 43.400:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժը ՀՀ տարածքում չի զգացվել:
