Երկրի բնակիչները սեպտեմբերի 27-ին կտեսնեն «սուպերլուսնի» ամբողջական խավարում. NASA
Սեպտեմբերի 27-ին Երկրի տարածաշրջանների մեծ մասի բնակիչները կարող են ականատես լինել հազվադեպ երևույթի՝ «սուպերլուսնի» ամբողջական խավարման: Վերջին անգամ դա տեղի է ունեցել 1982-ին, իսկ հետո կկրկնվի միայն 2033-ին: Այս մասին գրում է TASS-ը՝ վկայակոչելով NASA-ին:
«Լուսնի ամբողջական խավարումը հնարավոր կլինի տեսնել Հյուսիսային և Հարավային Ամերիկաներում, Եվրոպայում, Աֆրիկայում, Ասիայի արևմտյան մասում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի արևելյան մասում»,- հայտնել է գերատեսչությունը:
