1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Երկրի ողնաշարը գյուղացին է, իսկ գյուղատնտեսական բարեբեր տարին տնտեսության համար փրկօղակ է. Ր. Մխչյան

Tert.am-ը գրում է.

Արտահանողների միության նախագահ Րաֆֆի Մխչյանը Tert.am-ի հետ զրույցում փաստում է, որ գյուղմթերքի արտահանման ծավալները մեծացել են, բայց ընդհանուր արտահանման ծավալները, հատկապես՝ Ռուսաստան, շոշափելի կրճատվել: Նա համակարծիք չէ, որ գյուղմթերքի արտահանման աճը կարող են կոմպենսացնել մյուս ոլորտները, քանի որ նրա խոսքով, ամենամեծ տատանումն ընդհանուր արտահանման շարժի մեջ հենց հանքահումքն է ապահովում, որն էլ ստատիստիկան փոխում է: Բայց նա շեշտում է՝ գյուղատնտեսական բարեբեր տարին մեր տնտեսության համար փրկօղակ է: «Որովհետև երկրի ողնաշարը գյուղացին է»,- ասաց նա:  

- Պարո՛ն Մխչյան, մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյալներով, ապրանքների ներմուծումը Ռուսաստան նվազել է 39 տոկոսով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, իսկ գյուղատնտեսության փոխնախարարը հայտարարեց, որ գյուղմթերքի արտահանման ծավալները քառապատկվել են, որոնք հիմնականում Ռուսաստան են արտահանվում: Ըստ Ձեզ՝  արտահանման վիճակը խնդրահարո՞ւյց է, թե՞ ոչ:   

-Համեմատություններն անում են  նախորդ տարվա ցուցանիշների հետ, գյուղմթերքների արտահանման աճը իհարկե կա, բայց դա չի նշանակում, որ մեր  ընդհանուր արտահանումները չեն կրճատվել: Գյուղմթերքի մասով տարին բարեբեր էր, ի տարբերություն նախորդ տարվա և եթե օրինակ՝ արտահանել ենք 100 տոննա ծիրան, այս տարի եղել է 400 տոննա: Բացի այդ, այդ աճը ես կապում եմ նրա հետ, որ շատ ֆիզիկական անձիք, ոչ իրավաբանական մարմիններ, իրենց նախաձեռնությամբ են արտահանել միրգը, ուղղակի լցրել են հարմարավետ մեքենա և տարել վաճառել ԵՏՄ երկներ, հիմնականում Ռուսաստան և արդեն ծավալները փոքր քանակությամբ, բայց ավելացել են: Բայց, ընդհանուր առմամբ, կրճատվել է, ընդամենը մեկ շաբաթ առաջ մենք ԵՏՄ հարցերով հեռուստակամուրջ անցկացրինք, և այդ ժամանակ, երբ մենք 30 տոկոս ենք ասում նվազել է արտահանումը, Մոսկվայի գործընկները մեզ ապացուցեցին, որ 50 տոկոսով է նվազել մեր արտահանումը դեպի Ռուսաստան: 

-Իսկ հնարավո՞ր է, որ գյուղմթերքի մեծ ծավալի արտահանումը կոմպենսացնեն  մյուս ոլորտները: 

-Համաձայն չեմ Ձեզ հետ, որովհետև մյուս ոլորտները գործարաններ են, որոնք արտադրանք են տալիս, ունեն տարբեր հարկեր, իրենց արտահանումներից բյուջեի հանդեպ պարտավորություններ ունեն ու նաև դրանք են նպաստում: Իսկ գյուղմթերքը՝ գյուղացու ծառից վերցրեց տարավ, ի՞նչ է առաջանում, ոչ մի բան, գյուղացու 2 տոննա ծիրանը վերցրեց քշեց գնաց ուրիշ երկիր, ծախսեց, ո՞վ դրանից մի կոպեկ  վերցրեց պետության համար, ընդամենը  գյուղացին բավարարված է: Իսկ ընդհանուր մթնոլորտը  շտկելու համար պետք է տնտեսությունը շտկվի, իսկ երբ որ ընդհանուր ծավալներ չկան, արդեն տնտեսության անկում է գրանցվում:


-Բայց տնտեսության համար նույն գյուղմթերքը շատ գործարաններ մթերում են,  վերամշակում և կրկին արտահանում, դա իր ազդեցությունը չի՞ թողնում:

- Դա արդեն  երկրորդ էտապն է, որը գալիս է մեկը մյուսին ամբողջացնելու: Հիմա երբ գյուղմթերքը գյուղացին ծախեց գործարաններին, նրանք էլ պետք է  վերամշակեն, պահածոներ պատրաստեն ու արտահանեն, իսկ դրանք  պատրաստելու համար ապակյա տարաներ են պետք, նաև այդ գործարանը կաշխատի, տպարան է պետք, տպարանը կաշխատի, այսինքն՝ արդեն աշխատանք կլինի բոլորի համար:

-Իսկ կոնկրետ կրճատումը ո՞ր ապրանքերի գծով է:

-Հանքահումքային ապրանքներն են, որոնք հիմնականում արտադրում են մոլիբդենի փոշի: Այդ բոլոր գործարանների արտահանման  ծավալները հսկայական են, ամենամեծ  տատանումն ընդհանուր արտահանման շարժի մեջ հենց հանքահումքն է, որն էլ ստատիստիկան փոխում է: Իրենք մեծ տատանում են առաջացնում արտահանման ելևէջների մեջ և քանի որ այսօր աշխարհում կա  տնտեսական ճգնաժամ, և այդ ճգնաժամի, նավթի գների, Ռուսաստանի պատժամիջոցների պատճառով այդ մետաղների գները բավականին իջել են, և այդ թվերը կրճատվել են, դրա համար էլ այդ նվազումը գալիս է այդ սեկտորից: 

-Պարո՛ն Մխչյան, կառավարությունը 4 տոկոս տնտեսական աճ էր կանխատեսել և պայմանավորված գլոբալ խնդիրներից՝ դրանք նվազեցրեց մինչև 1 տոկոս: Ի՞նչ եք կարծում, նման պայմաններում գոնե 1 տոկոս տնտեսական աճ կարող ենք ապահովել:

-1 տոկոսը ապահովելն ու չապահովելը շատ հարաբերական է,  եթե պետք է ասեն, որ ապահովել են, կասեն, բայց իրականում կարող են ապահոված չլինել, դա միայն ասելով չի, շատ գործոններ կան, որոնք կարող են խանգարել: Այսօր ո՞ւմ մտքով կանցներ, որ Իրանի վրայից կարող են պատժամիջոցները հանել, կարող է դուրս գալ Իրանը համաշխարհային շրջափակումից, այսօր պետք է մտածեն, թե ինչ ձևով օգտվեն և զարգացնեն  Իրանի պատիժները դուրս գալուց հետո: Մենք մեծ գործ ունենք այդտեղ անելու, եթե մարդիկ ուղեղները  աշխատեցնեն այդ ուղղությամբ,  մի քիչ զոռ տան ուղեղներին, լիքը հարցեր կլուծվեն, այնպես որ, շատ հարցեր կան, որ անկանխատեսելի են:

-Եթե ամփոփենք, կարո՞ղ ենք ասել, որ բարեբեր տարին փրկության օղակ էր մեր տնտեսության համար: 

-Իհարկե, դա շատ մեծ փրկության օղակ է, որովհետև երկրի ողնաշարը գյուղացին է, գյուղացու համար շատ դժվար է ապրուստ հայթայթել, այսօր եթե գյուղացին լավ վիճակում չլինի, քաղաքացին էլ չի կարող ապրել: Նույն քաղաքացու արտադրանքի 50-60 տոկոսը գյուղացին է օգտագործում, և ի վիջակի չի լինում, վաճառքներն  ընկնում են, իսկ երբ գյուղացու վիճակը լավ է լինում, բոլորն էլ լավ են զգում, ուղղակի կապ ունի, դա ուրախալի փաստ է, գյուղացին հարուստ պետք է լինի, շատ փող ունենա, որ քաղաքացին էլ դրանից օգտվի: 

ԽԱՄԵՆԻՆ ԲՈՒՆԿԵՐԻՑ ԲՈՒՆԿԵՐ Է ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ․ ... Թուրք-ադրբեջանական միությունների ֆեդերացիան ա... Ինչ է տեղի ունեցել Գորիսում.Առուշ Առուշանյան... Он воровал, а Любовь Успенская любила его без... ՄԻՊ-ը 11 օր լռությունից հետո վերջապես արձագան... Թող ամեն տիրադավ նախ արձագանքի ի՛ր ՝ արական կ... Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմ... Ռուբեն Վարդանյանի գործով որոշակի չափով գործըն... Ոչ ոք ինձ չի համոզել․ ես ինքս եմ ինձ համոզել․... Սուրեն Օքմինյանի ծնողները ունեն լրջագույն առո... ՀՀ-ում Վիգեն Էուլջեքջյանի կնոջ կեցության մասի... Վերին Լարսի անցակետ տանող ճանապարհը բացվել է ... Ձերբակալություններ, ճնշումներ, հարձակումներ Ե... «Թող փորձեն մտնել թեմ, տեղիցս շարժվողը չեմ»․ ... Ապերո խաղալու էտապներն անցյալում են.ԽԱՉԱՏՈՒՐ... Քաղաքագետը բացատրել է ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի... Թուրքիայում կոչ են արել ԱՄՆ-ի դեմ դաշինք ստեղ... Չաղ Ռուստամին ԱԱԾ մեկուսարանից դուրս են հանել Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել մեռելոցին ... Հրադադшրից հետո Ուկրաինայում կարող են տեղակայ... Իշխանության հովանու ներքո տեղի է ունեցել հանց... Վճռակամ լինենք մերժելու անիրավությունն ու կամ... Նիկոլ, Կաթողիկոսին խառնել ես ԺԵԿ-ի պետի հե՞տ.... Պուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ամանոր... Երևանում 11.500 բաժանորդ գիշերվանից մնացել է ...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Ով տիրադավնե՛ր...ՊԱՌԱԿՏՈՒՄԸ թուլացնում է Մայր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար) Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Վաղը էս գազանները պատճառ են դառնալու մի նոր ... Ովքեր են ֆեյք եւ իրական ահաբեկիչները Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Վարդան Ղուկասյանը ստեղծում է նոր կուսակցությ... Ծանրամարտիկը դաժան ծեծի է ենթարկել հորեղբոր ո... Քանդել են մոդել Անիտա Հարությունյանի տատիկի գ...
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan