Երկու եղբայր որոշել են դիզելային վառելիք գողանալ
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 2:10-ին, Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի վարչական շենքերի տարածքում, ծառայություն կատարելու ժամանակ կայանատեղում կայանված բեռնատար ավտոմեքենաներից դիզելային վառելիք գողանալու պահին բռնվել են եղբայրներ՝ 1982 թ. ծնված Գրիշա և 1987 թ. ծնված Գեղամ Կ.-երին, որոնք հիշյալ ավտոմեքենաներից գողացել են 60 լ դիզելային վառելիք:
Ինչպես հայտնում է Ոստիկանության պաշտոնական կայք-էջը, գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
