Երկու նախարարությունների աշխատակազմերի ղեկավարներ ազատվեցին պաշտոնից
Կառավարությունն այսօր հաստատեց տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի առաջարկը` Կարեն Իսախանյանին տարածքային կառավարման և Համլետ Հակոբյանին արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմերի ղեկավարի պաշտոններից ազատելու մասին:
Որոշման անհրաժեշտությունը բացատրվում է նրանով, որ այս երկու նախարարությունների միավորման արդյունքում նորաստեղծ գորատեսչույունը պետք է ունենա մեկ աշխատակազմի ղեկավար:
Իսկ թե ու՞մ բաժին կհասնի այդ պաշտոնը, դեռ հայտնի չէ:
