«Երկու ղարաբաղցիները» պայմանավորվե՞լ են
Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է Հայաստան ժամանած Վենետիկի հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրությունում գրված է, որ զրուցակիցներն սկզբունքային հակասություններ չեն տեսել Հայաստանում սահմանադրական փոփոխությունների կապակցությամբ:
Սահմանադրական բարեփոխումները եզրափակիչ փուլ են մտել, եւ Սերժ Սարգսյանը խորհրդակցություններ է սկսում քաղաքական ուժերի հետ: Դաշնակցությունն արդեն աջակցություն է հայտնել բարեփոխումներին, ԲՀԿ-ն հայտարարել է, որ մտադիր չէ մասնակցել բարեփոխումների դեմ շարժմանը: ՀԱԿ-ն էլ դեմ չէ Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցություններին մասնակցելուն:
Ո՞վ է դեմ սահմանադրական բարեփոխումներին: ՀՅԴ պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարել է, որ դեմ կարող են լինել միայն նրանք, ովքեր ցանկանում են նախագահի աթոռին կոնկրետ մարդու տեսնել:
Բազմաթիվ մարդիկ կան, ովքեր վստահ են, որ Հայաստանի ներկայիս վիճակում նախագահի ինստիտուտն անհրաժեշտ է բարդ որոշումներ կայացնելու համար, եւ պետք չէ ամորֆ դարձնել պատասխանատվությունը:
Ինչ վերաբերում է նրանց, ովքեր «նախագահի աթոռին կոնկրետ մարդու են ցանկանում տեսնել», ապա նկատելի է, որ շատերն, ըստ ամենայնի, վերջին պահին կորցրել են մոտիվացիան: Հնարավոր է, նրանց թեկնածուն հրաժարվել է իր մտադրություններից: Հետաքրքիր կլիներ պարզել, թե ինչու` կամ արտաքին աջակցություն չի գտել, կամ էլ հասկացել է, որ կպարտվի:
մանրամասն՝այստեղ:
