Երկուշաբթի Գյումրին վերջին հրաժետը կտա թշնամու գնդակից զոհված հերոս զինվորին
Շիրակ Կենտրոնի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան էջում գրել է. Վաղը Գյումրին վերջին հրաժետը կտա թշնամու գնդակից զոհված հերոս զինվորին՝ 20-ամյա Վլադիմիր Մելքոնյանին, ով իր ընկերների հետ Արցախի սահմանը պահեց անառիկ: Իսկ նրանց ընտանիքի սոցիալական և կենցաղային ծանր պայմաններին կանդրադառնամ հետագայում:
