«Երրորդ մասցի» Լյովիկի սպանության գործի հետ կապված ուշագրավ զարգացումներ են սպասվում
Նուբարաշեն ՔԿՀ-ի դիմաց սպանված քրական աշխարհում հայտնի Երրորդմասցի Լյովիկի եւ նրա մտերիմների սպանության գործով ԱԱԾ-ում քննվող գործի շրջանակներում "բավական ուշագրավ զարգացումներ են եղել, սակայն նախաքննության գաղտնիությունից ելնելով դեռեւս ոչինչ հրապարակել չենք կարող",-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով նախաքննության ընթացքին ասաց քրեական հեղինակության սպանության գործով ձերբակալված հայտնի մականուններով Գաստրիկի, Ծգլի եւ Տլեի փաստաբան Երվանդ Վարոսյանը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեում քրեական գործ էր հարուցվել ՔՕ 104 հոդվածի 2-րդ մասին 1-ին կետով եւ 235 հոդվածի 1-ին մասով: ՀՀ քրեական օրենսգրքի 104 եւ 235 հոդվածների հատկանիշներով մեղադրվում են` 1986 թ. ծնված Սարգիս Գրիգորյանիը(մականունը՝ Ծգլ), 1984 թ. ծնված Սարգիս Հախանումյանիը(մականունը՝ Տլե) եւ 1984 թ. ծնված Վահան Հակոբյանը (մականունը՝ Գաստիկ) նկատմամբ:
Ն. Ադամյան
