«Երրորդմասցի Լյովիկի» հետ սպանված Դրոն դուստր է ունեցել
«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մոտ սպանված «Երրորդմասցի Լյովիկի» ընկեր Դրաստամատ Թադեւոսյանը (Դրոն) մոտ մեկ շաբաթ առաջ հայր է դարձել: Hraparak.am-ի տեղեկություններով՝ Դրոն աղջիկ է ունեցել:
Նշենք, որ Դրաստամատ Թադևոսյանը նախկինում հայտնի քաղբանտարկյալ, պատմաբան, լրագրող Հակոբջան Թադևոսյանի զավակն է: Դրոյի հայրը անդամակցել է Ազգային միացյալ կուսակցությանը, եղել է Պարույր Հայրիկյանի և Աշոտ Նավասարդյանի զինակիցը: Դրոյի մայրն էլ հայտնի տոհմից է՝ Սիրուն Նաջարյանը:
մանրամասն՝ այստեղ:
