Երթուղայինի վարորդները բողոքում են` փակելով Գայի պողոտան
Shabat.am-ը գրում է.Գազի գնի բարձրացման դեմ բողոքող՝ երթուղայինների վարորդները, որոնք այսօր՝ դեկտեմբերի 18-ին, վաղ առավոտից փակել էին Նոր Նորքի Գայի պողոտան՝ «Գազելները» կանգնեցնելով փողոցում:Գազի, ինչպես նաև առաջին անհարժեշտության սննդամթերքի վերջին օրերի կտրուկ թանկացումը տեղի է ունենում երկրում տիրող ամենաթողության պատճառով։ Վերջին օրերին ստեղծված իրավիճակն այսպես գնահատեցին ։ Երևանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի հետ զրույցը, որի ընթացքում վերջինը փորձել էր վարորդներին համոզել բացել ճանապարհը, բարկացրել էր վարորդներին։
«Հենրիկ Նավասարդյանը ջեպերը տռզած էթում ա տուն, էս հարիֆներս 5 օր ա մի լումա փող չենք տանում տուն: Սաղ իրանք խնամի, փեսա աներձագ, մեկը մեկի հետ եսիմ ինչ, իսկ մենք՝ հարիֆներս՝ էշի պես աշխատում ենք՝ 20 տոկոսը վայելում: Հորդորում են, որ գիծ դուրս գանք, չենք գա, թող իրանք պաշտոնազուրկ լինեն: Եթե մենք հայ չգտանք, որին կբերենք կդնենք կառավարության գլուխ, կպահանջենք որ արտերկրից կամ Ռուսաստանի հայերից, որ գանք մեր գլխին ձեռ դնեն, մենք կարանանք ընտանիք պահենք»,- բարկացած ասաց բողոքող վարորդներից մեկը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
