Եռյակի հաջորդ հանրահավաքի օրն ու օրակարգը դեռևս որոշված չեն. Արմեն Մարտիրոսյան
Tert.am-ի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն ասաց, թե դեռևս հստակեցված չեն խորհրդարանական ոչ իշխանական ուժերը ներկայացնող եռյակի հաջորդ հանրահավաքի օրն ու օրակարգը:
«Դեռ նմանատիպ որոշում չկա, քննարկում չի եղել: Մոտակա հանրահավաքի օրը որոշված չէ: Քննարկումներ են ընթանում: Երբ որ քննարկումները կավարտվեն, այդ ժամանակ էլ կհայտարարենք հանրահավաքի օրվա մասին»,-ասաց նա։
