Եռյակը արտահերթ նիստ հրավիրելու անհրաժեշտ քանակի ստորագրություններն արդեն հավաքել է (Video)
1in.am-ը գրում է. Ազգային ժողովի ոչիշխանական խմբակցությունները դեռ չեն որոշել՝ այսօր երեկոյան արտահերթ նստաշրջան հրավիրելո՞ւ են, թե՞ ոչ։ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, թե օրվա ընթացքում կորոշեն՝ արտահերթ նստաշրջանը հրավիրե՞լ, թե՞ ոչ։ Նա նաև ավելացրեց, թե արտահերթը հրավիրելու համար անհրաժեշտ քանակի ստորագրություններն արդեն հավաքել են։
Հիշեցնենք, որ անցած շաբաթ եռյակը որոշել էր արտահերթ նստաշրջան հրավիրել՝ քննարկելու կառավարության կողմից «Շրջանառության հարկի մասին» օրենքում անցած տարի կատարած փոփոխության արդյունքում առաջացած դժգոհությունները։ Հիշեցնենք նաև, որ կառավարությունն անցսծ շաբաթվա նիստում որոշեց այդ օրենքի վիճելի դրույթները հետաձգել մինչև հուլիսի 1-ը։
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին առաջարկեց այսօր մեծ ընդմիջմանը հանդիպել և քննարկել այդ հարցը։
