Եռյակը դարձյալ նիստ է անում
Քիչ առաջ խորհրդարանում մեկնարկեց ոչ իշխանական երեք ուժերի ներկայացուցիչների հերթական դռնփակ նիստը, որն ընթանում է «Ժառանգություն» խմբակցության սենյակում:
ԲՀԿ-ից նիստին նմասնակցում են խմբակցության քարտուղար Ն. Զոհրաբյանը և անդամներ Ս.Մարգարյանը և Վ.Օսկանյանը, ՀԱԿ-ից ՝ խմբակցության ղեկավար Լ.Զուրաբյանը և քարտուղար Ա.Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ խմբակցության ղեկավար Ռ.Հակոբյանը: «Ժառանգությունից» մասնակցում է նաև կուսակցության փոխնախագահ Ա.Մարտիրոսյանը:
Ինչպես երկու օր առաջ կայացած հանդիպումից հետո լրագրողներին հայտնել էր ԲՀԿ անդամ Ս.Մարգարյանը, եռյակն այսօր մտադիր է վերջնական որոշում կայացնել՝ կազմակերպչական և բովանդակային հարցերի կապակցությամբ: Խոսքը, մասնավորապես, համաժողովրդական շտաբների ստեղծման և հանրային միջոցառումների կազմակերպման մասին է:
