Եռյակը հստակեցնում է առաջիկա անելիքները
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության սենյակում քիչ առաջ մեկնարկել է խորհրդարանական ոչ իշխանական եռյակի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Հայ ազգային կոնգրես»-ի և «Ժառանգության»՝ այս տարվա առաջին նիստը:
Ինչպես լրագրողներին հայտնեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, նիստում քննարկվելու են առաջիկա երկուշաբթի օրը մեկնարկելիք նստաշրջանում անելիքները:
