Ես ասել եմ ու էլի կասեմ.այդ փոքրիկին ես իմ տան մեջ կմեծացնեմ
<Գյումրիում վախի մթնոլորտ չկա, գյումրեցիները շատ համարձակ մարդիկ են, գյումրեցիները էնքան բան են տեսել, որ վախի մթնոլորտ երբեք այստեղ չի կարող լինել: Ողջ Գյումրին սգում է ողբերգական մահով մահացած ընտանիքի համար, ամեն տուն ինչ-որ մի բան ուզում է անպայման արած լինի այդ ընտանիքի համար, այ այսպիսի վիճակ է Գյուրմրիում: Ինչ վերաբերում է հրաշքով ողջ մնացած երեխային, ես ասել ու էլի կասեմ, ես նրա համար թեեւ ու թիկունք կլինեմ, դա միանշանաակ: Ես պատրաստ եմ այդ փոքրիկին իմ տան մեջ մեծացնել: Ես մի քանի նմանատիպ վատ վիճակում հայտնված երեխաների իմ տան մեջ մեծացրել ու բանակ եմ ուղարկել, որոնցով հիմա հպարտանում եմ>,-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուս զինվորականի կատարած ոճրագործությանը ասաց Գյումրիի նախկին քաղաքպետ Վարդան Ղուկասյանը:
Նախկին քաղաքապետը չի ճանաչել սպանդի ենթարկված ընտանիքին, բայց.«Այդ մանյակ մարդասպանի արարքը ոչ մի կերպ չեմ կարողանում հասկանալ: Էդ մարդասպանը հոգեկան հիվանդ պետք է լինի, մարդկային տրամաբանության մեջ չմտնող արարք է:
Նոնա Ադամյան
