«էս բլոճի նման ոչ ոք չի վարվել. դրանց նմանները դավաճանից էլ բեթար են»
«Դրան նմանի վերաբերյալ ես խոսք չունեմ ասելու, ինչ պատճառ ուզում է լինի էդ ստահակը,էդ ստորը նման բան չպետք է աներ: Մեր հայ տղաները պլեն են ընկել շատ անգամներ, նրանց տանջամահ են արել, բայց նրանք ազգին չեն դավաճանել, Բազմաթիվ ընկերն ենք ունեցել, որոնց ստիպել են ազգուրաց լինել, բայց նրանցից ոչ ոք հայրենիքը չի ծախել:Նրանցից շատերին մահապատժի են ենթարկել, որին գլխատել են, մի մասը մինչ օրս անհայտ կորած են, բայց էս բլոճի նման ոչ ոք չի վարվել: Ինքը Հայոց բանակի անունը տալու իրավունք չունի.... Էդ որ ասում են հոգեկան է եղել, բա կի՞նն էլ էր հիվանդ, էդ տաս օր շարունակ Վրաստանի քուչեքը ման են եկել, որ դեսպանատներով հասնեն թշնամու երկիր, էդ հոգեկան հիվանդի արա՞րք էր: Դրանց նմանները դավաճանից էլ բեթար են, կեղտոտ ծախուներ, բառ էլ չեմ գտնում դրանց ասելու»,-Fnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով Վահան Մարտիրոսյանի Ադրբեջանից ապաստան խնդրելուն, ասաց ԱԺ պատգամավոր Առաքել Մովսիսյանը:
Նոնա Ադամյան
