Ես չեմ հավատում, որ Պերմյակովն այդ ամենը միայնակ է արել
Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի հարազատներն այս պահին գտնվում են Գյումրիում՝ Երևանի հինգերորդ կայազորային զինվորական դատարանում, որտեղ ընթանում է Պերմյակովի գործով բաց դատական նիստը: Նիստից առաջ սպանված Հասմիկ Ավետիսյանի քույրը՝ Ռիտա Պետրոսյանը, լրագրողների հետ զրույցում նշեց, որ մինչև հիմա չի հավատում, որ Պերմյակովը միայնակ է ոճիրը գործել .«Նա եղել է այնտեղ, բայց ես չեմ հավատում, որ այդ ամենը նա միայնակ է արել»,-ասել է Ռիտա Պետրոսյանը:
