Ես չեմ պատրաստվում հրաժարականի դիմում գրել
Տեւական ժամանակ է, ինչ մամուլը գրում է այն մասին, որ Արամավիրի մարզպետարանում կադրային ջարդ է սպասվում, եւ որ մոտ օրերս էլ հրաժարականի դիմում պետք է գրի Արմավիրի 67-ամյա մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
Շրջանառվող տեղեկությունների հետ կապված, Fnews.am-ը փորձեց ստանալ մարզպետի մեկնաբանությունը, ով մեզ հետ զրույցում ասաց հետեւյալը.
-Այդ լուրերը իրականության հետ որեւէ կապ չունեն:
-Այսինքն դուք շարունակելու եք պաշտոնավարե՞լ:
-Ես շարունակելու եմ իմ աշխատանքը՝ որպես մարզպետ:
-Այդ դեպքում ինչո՞ւ են նման լուրեր շրջանառվում: Սովորաբար առանց կարկ ծուխ չի լիոնւմ...
-Գնացեք էդ գրողներին հարցրեք, թե ինչի են նման բան գրել, ես որպես մարզպետ իմ աշխատանքը անում եմ, և չեմ պատրաստվում հրաժարականի դիմում գրել:
