Էս ինչ կոշկի-միշկի եք խաղում. ԴԱՀԿ պետը զայրացավ (տեսանյութ)
«Դուրս մեր գրպանից» քաղաքացիական նախաձեռնությունն այսօր բողոքի ակցիա էր կազմակերպել Արդարադատության նախարարության շենքի մոտ: Ակտիվիստները բողոքում էին ԴԱՀԿ-ի գործելակերպի դեմ, մասնավորապես տուգանքների վճարումից հետո կրկին տուգանքի մասին ծանուցագրերի վերաբերյալ: Նախաձեռնության անդամների հետ հանդիպելու եկավ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանը:
