«Ես ներողություն չեմ խնդրի մի բառի համար, որը չեմ արտասանել». Մանվել Գրիգորյանի պաշտպան
«Եթե ես թույլ եմ տվել նման արտահայտություն, պատրաստ եմ և՛ պատասխանատվություն կրել, և՛ ներողություն խնդրել, բայց ես ներողություն չեմ խնդրի մի բառի համար, որը չեմ արտասանել: Ես ակնկալում եմ, որ թյուրիմացության համար ինձ կասեն՝ կներեք»,- քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը:
