«Ես սպանության հետ վաբշե կապ չունեմ»․ով է սպանել Անյա տատին, ում արյան հետքերն են նրա եղունգի տակ
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ շարունակվեց Արթուր Շահինյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի հուլիսի 19-ին, առավոտյան ժամը 6-ն անց 30-ի սահմաններում 25-ամյա Արթուր Շահինյանը ինքնությունը չպարզված անձի կամ անձանց հետ բաց դռնից մուտք է գործել 75-ամյա Անյա Մուսայելյանի տուն և շահադիտական դրդումներով սպանել է նրան:
Դեպքի ժամանակահատվածում տուժող կինը տանը մենակ է եղել, որդին ու թոռները մեկնել էին հանգստանալու: Ամբաստանյալն իմացել է այդ մասին:
Տուժողը խեղդամահ է արվել, նրա տնից գողացվել է 2700 դոլար գումար և ոսկեղեն:
Դեպքից անմիջապես հետո Արթուր Շահինյանը մեքենա է գնել: Ընկերներից մեկի անունով ոսկեղեն է գրավադրել: Գրավադրված ոսկե մատանին եղել է տուժողի մատանին, որ հափշտակվել էր սպանությունից հետո:
Արթուր Շահինյանը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Ախթալա քաղաքից 2013 թվականի օգոստոսի 8-ին:
Նախաքննության սկզբում Արթուր Շահինյանը տվել է խոստովանական ցուցմունքներ, մասնակցել է քննչական փորձարարությանը և տուժողի տանը ցույց է տվել, թե ինչպես է կատարել հանցագործությունը: Նա չի հայտնել միայն, թե ով կամ ովքեր են եղել իր հետ, ասել է, թե մենակ է կատարել ծանր հանցագործությունը:
Արթուր Շահինյանը մեղադրվում է շահադիտական դրդումներով, ավազակությամբ զուգորդված, խմբի կազմում կատարած սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 7-րդ, 8-րդ կետերով:
Այն բանից հետո, երբ ստացվել է սպանված կնոջ եղունգների տակ հայտնաբերված արյան ԴՆԹ-ի հետազոտության եզրակացությունը, համաձայն որի՝ դա ո՛չ սպանվածի, ո՛չ էլ Արթուր Շահինյանի արյան ԴՆԹ-ին չի համապատասխանել, Արթուր Շահինյանը հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից ու հայտարարել է, թե ինքը սպանության հետ ոչ մի առնչություն չունի:
Դատարանում ամբաստանյալ Արթուր Շահինյանն ասաց, թե ինքը երկու տղամարդու հետ, ում անունները հրաժարվեց բացահայտել՝ իր ընտանիքի, երեխայի անվտանգության համար վախենալով, գնացել է տուժողի տուն: Իրեն ասել են, թե գողություն պիտի կատարեն՝ օգտվելով այն հանգամանքից, որ տարեց կինը տանը մենակ է:
Ինքը «աթանդա» է կանգնել տուժողի բակում, ներս չի մտել, որովհետև տուժող կինը իրեն ճանաչում էր: Տղամարդիկ ներս են մտել, իսկ երբ դուրս են եկել, ասել են, թե տարեց կինն ակտիվորեն դիմադրել է, ստիպված են եղել սպանել նրան:
Մեղադրող Կարապետյանն իր ճառում ասել է, թե ապացուցված է ամբաստանյալ Արթուր Շահինյանի մասնակցությունը սպանությանը, իսկ դատարանում նրա բերած հերքող փաստարկները հիմնավոր չեն:
Մեղադրողը միջնորդել է, որ դատարանը Արթուր Շահինյանին դատապարտի օրենքի տվյալ հոդվածի տվյալ մասերով նախատեսված առավելագույն պատժի՝ ցմահ ազատազրկման…
մանրամասները՝1-in.am-ում:
