Ես տականքների մասին չեմ խոսում. Վլադիմիր Գասպարյան
«Տարօրինակ ոչինչ չեմ տեսնում: Սա էլեմենտար բան է, բոլոր մարդիկ կարող են հատել Վրաստանի սահմանը և անցնել Ադրբեջան»,-Եռաբլուր զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրենը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է Վահան Մարտիրոսյանը կարողացել հատել ՀՀ սահմանն ու հետո անցնել Ադրբեջան:
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն էլ նույն հարցի վերաբերյալ ասաց. «Ես տականքների մասին չեմ խոսում»:
Ոստիկանապետը շնորհավորեց Հայատանի անկախության 24-րդ տարեդարձի կապացությամբ, նա շեշտեց, որ անկախությունը ձեռք ենք բերել մեր շնորհիվ եւ մինչեւ կյանքի վերջ էլ այն ունենալու ենք:
