Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից. Ազնավուր
Լեգենդար երգիչ Շառլ Ազնավուրը հերքել է թուրքական լրատվամիջոցի տարածած կեղծ ինֆորմացիան:
«Ես «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել: Ես վիրավորված եմ այս նողկալի մեքենայությունից»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Ազնավուրը:
Հիշեցնենք, որ թուրքական Posta պարբերականը գրել էր, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Շառլ Ազնավուրին է հանձնել Թուրքիայի իզմիթցիների կողմից իրեն հասցեագրված «Ոսկե սոսի» մրցանակը։
