«Էշ մի սատկի. գարուն կգա, միչև տարվա վերջ ո՞նց ենք ապրելու». Նաիրիտցիների հարցը վարչապետին (Video)
1in.am-ը գրում է. «Նաիրիտի» բաժնեմասը կառավարությանը վերադարձնելու մասին պաշտոնական տեղեկություն չունենք, բայց երեկ վարչապետը հայտարարեց, որ աշխատավարձերի պարտքը կմարեն միչև տարվա վերջ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեցին կառավարության դիմաց ակցիա իրականացնող նաիրիտցիները: Նրանք վարչապետից պահանջում են խոստումը ներկայացնել նաև գրավոր:
Նաիրիտցիներից շատերը նաև պնդեցին, որ չեն կարող սպասել մինչև տարեվերջ, և վարչապետին հարց ուղղեցին. «Կոպիտ է հնչում, բայց ստացվում է՝ «էշ, մի սատկի, յոնջան կգա, կարածես»: Ի՞նչ են մտածում, ի՞նչ է նշանակում՝ մինչև տարվա վերջ. Էդ յոնջան թող տանեն, իրենց ընտանիքի դեմը լցնեն: Մինչև դեկտեմբեր թող առանց փողի մնան, տեսնենք՝ իրենց ընտանիքը ո՞նց է ապրելու»:
