Եթե ադրբեջանական ռեժիմը գնա պատերազմի, ՀՀ ԶՈւ-ն պատրաստ է՝ և՛ այսօր, և՛ վաղը. Դավիթ Տոնոյան
Հյց զինվորականների համար դա մեծ նշանակություն չի ներկայացնում, մենք պատրաստ ենք և՛ այսօր, և՛ վաղը»,-ասաց նա:
Պաշտպանության փոխնախարարը նշեց, թեայաստանի և Ադրբեջանի հակամարտությունն այլևս չի կարելի անվանել հրադադարի խախտում և ավելի շատ կիրառելի է զինված դիմակայություն տերմինը. այսօր գրողների հետ հանդիպմանը Հայաստանի անվտանգության միջավայրը և մասնավորապես՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակը ներկայացնելիս նշեց պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:
«Զինված ուժերում իրականացվում է պլանավորում բոլոր սցենարներով, և վերսկսման հնարավորությունն արդեն ի սկզբանե վերահաշվարկված է և համապատասխան գործողություններով պլանավորված: Ժամանակի առումով կարող է սոցիալական վիճակը իրավիճակը սրացնել կամ էլ սառեցնել, բա ինչ վերաբերում է պատերազմի վերսկման հավանականությանը, ապա հնարավոր է, որ եթե ադրբեջանական ռեժիմը զգա, որ դա իր համար փրկություն է, այդպիսի քայլի գնա:
«Բայց դա մեր պատրաստականության վրա մեծ ազդեցություն չի ունենա, որովհետև պատրաստ ենք»,-ասաց նա:
Փոխնախարարը նշեն նաև, որ զոհերի քանակը համեմատաբար ավելին է եղել՝ նախորդ տարի հակառակորդի ակտիվության պատճառով:
