Եթե առաջարկ լինի, ՌԴ-ն պատրաստ է «Տ-90Ս» տանկերի արտադրություն կազմակերպել Իրանում
Ռուսական «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայի փոխտնօրեն Վյաչեսլավ Խալիտովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է «Տ-90Ս» տանկերի արտադրություն կազմակերպել Իրանում, եթե իրանական կողմից ստացվի համապատասխան առաջարկ, գրում է :
Խալիտովն ընդգծել է, որ Ռուսաստանը բաց է այդ առաջարկի համար: Ավելի վաղ կորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ալեքսեյ Ժարիչը հայտարարել էր, որ Իրանում տանկերի արտադրությունը հնարավոր է միայն Թեհրանի հետ ռազմատեխնիկական համագործակցության արգելքի չեղյալ հայտարարումից հետո:
