Եթե չեմ սխալվում Սյունիքի մարզպետի տնից էլ էին գտել այդպիսի զենքեր, բայց...
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն մեզ հետ զրույցում անդրադառնալով ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշում տեղի ունեցածը հանցավոր խմբի վնասազեծման գործընթացին, ասաց.«Շատ վտանգավոր բան էր, մարդկանց մոը խուճապային տրամադրություններ էին առաջացել: Իսկ երբ արդեն տեղեկատվությունը եղավ, որ դա հայկական խումբ էր, ինձ մոտ շատ լուրջ կասկածներ առաջացան, արդյոք սա այլ նպատակ չի հետապնդում:
Նա ձեռնպահ մնաց գնահատականներ տալուց, թե այդ խումբը ի՞նչ նպատակներ է ունեցել.«Ինչ վերաբերում է զենքերի արսենալին, այստեղ հարց է առաջանում, արդյո՞ք այդ ամբողջ խումբը տեղեկացված է եղել այդ զենքերի մասին, շատ կասկկածելի է, գուցե այդ զենքերի գոյության մասին տեղեկացված է եղել մեկ կամ երկու հոգի»: Իշխանյանն ասում է, որ տեղի ունեցածը մատծելու առիթ տալիս:
Եթե ես չեմ սխալվում Սյունքի մարզպետի տնից էլ գտել այդպիսի զենքեր, բայց դա չհամարվեց ահաբեկչական....»,-ասաց Իշխանյանը` հավելելով, որ պետք է հետևել գործընթացներին, գուցեեւ այդ ընթացքում իրական պատճառները բացահայտվի:
