Եթե գազի, նավթի տեղ գիտեք, ասեք իմանանք, չի կարելի պոպուլիզմով զբաղվել. Էդուարդ Շարմազանով
Shabat.am-ը գրում է.ԱԺ-ում Հայաստանի՝ ԵՏՄ պայմանագրին միանալու քննարկմանը ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բնական համարեց ԵՏՄ-ի անդամակցության քննարկման շուրջ հնչող կարծիքները, ինչպես նաև զգացմունքային գնահատականները, սակայն ոչ բնական՝ իրականության՝ չափից ավելի ուռճացումը, մեղադրանքները, որոնք հնչում են օրվա իշխանությունների հասցեին:
«Նախ ուզում եմ, որպեսզի բոլորդ իմանաք, որ ցանկացած պետության անդամագրվելուց առաջ պետության իշխանությունը ծանր ու թեթև է անում բոլոր պլյուսներն ու մինուսները: Գլոբալ աշխարհում չկա մի գործընթաց, որն իր մեջ ներառի միայն պլյուսներ, չկա նման բան, ուստի որոշում կայացնելուց առաջ պետք է հաշվարկենք պլյուսներն ու մինուսները»,-ասաց նա և խոսեց դրականից, որ անդամակցելով՝ Հայաստանի տնտեսվարողի համար բացվում է շուրջ 170 մլն.-անոց շուկա, Հայաստանը հնարավորություն է ունենում սպառել գազ` սահմանին 189 ԱՄՆ դոլարով, մինչդեռ դրա այլընտրանքը կլիներ 400 կամ 500 ԱՄՆ դոլարը:
«Եթե գազի, նավթի տեղ գիտեք, ասեք իմանանք, չի կարելի պոպուլիզմով զբաղվել»,-նշեց նա և ապա անդրադարձավ անվտանգության հարցին. «ՌԴ մեզ վաճառում է զենք և զինամթերք Ռուսաստանի ներքին գործարանային գներով՝ մի պետության համար, որի համար թիվ մեկ խնդիրը անվտանգությունն է։ Կա՞ այլընտրանք, գիտե՞ք մի պետություն, որը կարող է իր ներքին գործարանային գներով մեր պետությանը տալ զինամթերք, ասեք… չգիտեք, որովհետև չկա»:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
