1$ = 0 AMD 1€ = 0 AMD 1Р̵ = 0 AMD

Եթե գործում է օրենքը...

Սյունիքի մարզպետի եւ նրա հարազատների, ազգականների հետ կապված մամուլում հայտնվող աղմկահարույց արծարծումներն այնքան շատ են, որ մի ամբողջ սերիալ կարելի է նկարահանել: Սեզոններով: Այո, բայց խնդիրն այն է, որ սերիալն, այնուամենայնիվ, կինո է, իսկ տվյալ պարագայում խոսքը իրականության մասին է: 
Լրահոսային «սերիալի» ընթացիկ սեզոնում երկու զուգահեռ հիմնական իրադարձություն կա. Սյունիքի մարզպետի ու նրա հետ գտնվող անձանց դեմ մահափորձը, որի ժամանակ ոչ ոք չէր տուժել, եւ մայիսի 2-ին Գորիսի մոտակայքում՝ «Սդղի գյոլ» կոչվող տեղանքում, մի խումբ անձանց կողմից Հարություն եւ Մուշեղ Զաքարյանների նկատմամբ բռնության գործադրման պատմությունը: 
Այս վերջին դեպքի հետ կապված շաբաթ օրը՝ հուլիսի 25-ին, տեղի ունեցավ մի բան, որը կարելի է ե՛ւ սպասելի համարել, ե՛ւ թե անսպասելի. Ձերբակալվել է Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ավելին՝ նրան մեղադրանք է առաջադրվել:
Քննչական կոմիտեի տարածած տեղեկատվության համաձայն, նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական եւ դատավարական գործողությունների արդյունքում ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ Տ.Խաչատրյանը Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում մայիսի 2-ին տեղի ունեցած վիճաբանության ժամանակ բռնություն է գործադրել Հարություն Զաքարյանի նկատմամբ` վերջինիս առողջությանը պատճառելով ծանր մարմնական վնաս: Հիշեցնենք, որ երիտասարդը զրկվել է մեկ աչքի տեսողությունից։ 
Նույն աղբյուրի համաձայն, ապացույցների համակցությամբ` Տ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրը քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան` նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ: Նախաքննությունը, ինչպես ասվում է, շարունակվում է:
Այդ գազանությանը մասնակից լինելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց, այդ թվում՝ Սյունիքի մարզպետի եղբորը (խափանման միջոցը՝ ստորագրություն չհեռանալու մասին), Սյունիքի մարզպետի վարորդի տղային, էլի երեք հոգու, եւս մեկի նկատմամբ հետախուզում է հայտարարված: Նախօրեին էլ, փաստորեն, հերթը հասավ հենց Տիգրան Խաչատրյանին: Քննչական կոմիտեն նրան մեղադրանք առաջադրեց եւ կալանավորման միջնորդություն ներկայացվեց: 
Հավելենք, որ հոդվածը՝ 112-րդի 1-ին մաս, որով մեղադրանք է առաջադրվել Սյունիքի մարզպետի որդուն, վերաբերում է անձի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելուն, մասնավորապես, «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաեւ կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով...», ինչի համար օրենքով սահմանված է ազատազրկում՝ երեքից յոթ տարի ժամկետով: 
Ի դեպ, զարմանալի է, որ չեն նշվում նույն հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ եւ 9-րդ կետերը, այն է՝ նույն արարքը, որ կատարվել է երկու կամ ավելի անձանց նկատմամբ, մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից եւ խուլիգանական դրդումներով: 
Համենայն դեպս այդ հատկանիշները առկա են. հարձակումը իսկապես կատարվել է մի խումբ անձանց կողմից, ինչը հուշում է այս գործով որպես մեղադրյալ ներգրավվածների քանակությունը, հարձակման ու բռնության թիրախ են եղել Հարություն եւ Մուշեղ Զաքարյանները, եւ տեղի ունեցածը պարզորոշ տեղավորվում է «խուլիգանական դրդումներ» ասվածի շրջանակում: Նկատենք, որ հիշյալ հանգամանքների եւ դրանց ապացուցման դեպքում սահմանված պատիժն ավելի խիստ է՝ 5-10 տարի ազատազրկում: 
Ամեն դեպքում, արժե նկատել, որ մայիսի 2-ին տեղի ունեցած ու թերեւս ամբողջ Գորիսին հայտնի եղելության հետ կապված քրեաիրավական քայլերի ու զարգացումների համար այդքան երկար ժամանակ պահանջվեց ու դեռ կպահանջվի: Ի վերջո, գրեթե երեք ամիս է անցել: Բայց, հայրենի իրողությունները նկատի ունենալով եւ իրատեսության զգացողությունը չկորցնելով, նկատենք նաեւ, որ ինչ-որ առումով հաջողություն կարելի է համարել, որ Քննչական կոմիտեի իրականացրած նախաքննությունը «հասավ» այն անձնավորությանը եւս, որի անունն առաջինն ու ամենից շատ էր շոշափվում «Սդղի գյոլի» այս քրեական պատմության մեջ:
Առհասարակ վերջին շրջանում ու ոչ միայն Սյունիքի անցուդարձի հետ կապված, ավելի հաճախ է նման տպավորություն ստեղծվում, որ ոստիկանությունը մի կողմ քաշված է: Վերջին ամիսներին Երեւանում, ժամանակ առ ժամանակ, գանգստերական ֆիլմեր հիշեցնող հարձակումներ ու սպանություններ են տեղի ունենում: Մարտի 4-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ սպանվեցին Լեւոն Ղազարյանը («Երրորդմասցի Լյովիկ») ու նրա հետ եղած եւս երկու անձնավորություն, վերջերս՝ հուլիսի 14-ին, կարելի է ասել՝ իր տան դռանը, սպանվեց 35-ամյա Արթուր Հովհաննիսյանը, որ որոշակի շրջանակներում հայտնի էր «Չուգուն» մականունով: 
Այս ընթացքում էլի զարգացումներ տեղի ունեցան: Ըստ որում, դատելով այն բանից, թե հուլիսի 10-ին իրավապահներն ինչպես ձերբակալեցին Արթուր Ղազարյանին («Տույ») եւ նրա հետ եղած անձանց, ոստիկանությունը, կարծես, այնքան էլ մի կողմ քաշված չէ:
Ողջ խնդիրը, ի վերջո, այն է, որ օրենքը պայմանական վերաբերմունք չի ընդունում: Հատկապես՝ քրեական եղելությունների դեպքում: Պայմանական վերաբերմունքը օրենքի մահն է: Իսկ երբ օրենքը չի գործում, սկսում են գործել բոլորովին այլ օրենքներ՝ հաշվեհարդարի, վենդետայի, բռի ուժի: Իսկ դա ոչ մի հասարակության դեռ որեւէ լավ տեղ չի տարել:

 
Իշխանությունը փորձում է Մայր Աթոռի դեմ արշավն... Արցախում ականի պայթյունից ադրբեջանցի է վիրավո... Երևանում վեճի ժամանակ 38-ամյա հարևանուհին քիմ... ԵՄ-ն ցանկանում է սահմանափակել ԱՄՆ-ից զենքի գն... Այս ամենը իրականություն է դառնում հրաշագործ Ա... Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով... Ձեզ հարց տվեք մի հատ. ձեր կարգավիճակի տեր բռ... Իրանը բոլոր ոլորտներում համագործակցում է ՌԴ-ի... Սուր շնչառական վարակներով պայմանավորված շարու... Մեր ժողովուրդն ինչքա՞ն արժեքազրկվեց, որ «прид... 102-րդ ռազմաբազան նույնիսկ հայ-թուրքական սահմ... Ինչ է ասել Դավիթ Բաբայանը Արտառոց դեպք՝ Երևանում․ կինը դիմել է ոստիկա... Քննչական խմբի ղեկավարը անօրինական քայլեր է ան... Կարապետյանը հետախուզվում է Ադրբեջանի իշխանութ... Տոնդ Շնորհավո՛ր Սիրելի «Լեվ Գրուպ» ջան.Չորրոր... Վիզայի համար դիմելու սպասելու ժամանակը զգալիո... «Ընգե’ր», մի’ նկարեք, քննչական գործողությունն... Միացյալ Նահանգները առաջարկել է Եվրոպային վերա... Թաիլանդը ավիահարվածներ է հասցրել Կամբոջայի դի... Պաշտպանության նախարարության պարտիզանական լռու... Կոռուպցիան հավասարեցրեք հայրենիքի դավաճանությ... Ազգային, պետական, հասա­րակական մեր կյանքը, հո... Իրավապահները զբաղված են ՔՊ-ականների հետույքը ... Իրանը անակնկալ է պատրաստել Իսրայելի համար՝ ան...
Այսօր
Շաբաթ
1 Ամիս
Ծաղկաձոր «Մարիոթ» հյուրանոցում, քիչ առաջ ամրա... ՋՐԻ ԵՐԵՍ ԴՈՒՐՍ ԿԳԱՆ ԱՅԼ ՈՒՇԱԳՐԱՎ ՓԱՍՏԵՐ.ԱՀԱԶԱ... Ծաղկաձոր համայնքում անվանական տնկի տեղադրվեց... ԵՍ ԷԼ ԱՍԵՄ՝ ԽԻ ԵՍ ՆԻԿՈԼ..... Անդրանիկ Արմանդարյանը ահազանգում է հանցագործ... Արտակ Գալստյանի ցանկությամբ ստանձնել եմ վերջի... Կհիշեք հայտնի դեպքը, երբ Եզրաս Սրբազանը «կզար... Հունվարի 19 ին ՄԱՐԻՈՏ հյուրանոցային համալիր... ՀՐԱՎԻՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ Վարդան Ղուկասյանը հրապարակել է պաշտոնական փաս... Իսկ Սպարապետ Պապիկյանս ի՞նչ կասի. հիմա էս... Ե՛ւ «Գազպրոմ Արմենիա»-ի, ե՛ւ թե «Երեւանգազ»-ի... Այսօր «Հանրային ձայն» կուսակցության պատվավոր... Իմ անձնական կյանքն է՝ բոլոր գաղտնիքներով․․․Վա... Հաղորդում հանցագործության մասին. Արտակ Գալստյ... «Հանրային Ձայն» կուսակցության Պատվավոր նախագա... Հրապարակում ենք ՓԱՍՏԸ, եւ հրավիրում պատկան ... Սիրելի հայրենակիցներ ի աջակցություն քաղբանտար... «Ամեն օր եկեղեցում մոմ էի վառում ոչ միայն իր,... Փաստաբանը ահազանգում է.Արձանագրում եմ քննչակա... Մարդ իմանար էլի. դեռեւս անցյալ տարի, երբ արտա... Ովքեր են թույլ տալիս բեսպրեդելշչիկ Վիլոյին՝շա... Անիտա Հարությունյանին շարունակում են հետապնդե... Հանկարծ խաղեր չտաք, հանցագործը պետք է հայտնվի... Ու սա դպրոցի տնօրեն է (լուսանկար)
Լրտեսության մեջ մեղադրվողի կալանքը երկարացրել են «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրապարակ»-ի տեղեկություններով` դեռեւս ամռանը «Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալված ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատակից, Ավստրիա մեկնող Աշխեն Ալեքսանյանի կալանքի ժամկետն օրեր առաջ դատարանը երկարաձգել է։Ալեքսանյանի փաստաբաններից մեկը` Տավրոս Գեւորգյանը հաստատեց` կալանքի ժամկետը երկարացվել է դեկտեմբերի 2֊ին` մոտ 2 ամսով։Դիվանագետ կնոջ մոտ, հիշեցնենք, փաստաթղթ Նախարարը չի ուզում ԲԿ-ի նկատմամբ վերահսկողությունը կորցնել. «Հրապարակ» «Հրապարակ»-ը գրում է. Տեւական ժամանակ է՝ մենք գրում ենք, որ ԱԺ առողջապահության հանձնաժողովի նախկին նախագահ, հայտնի իրադարձություններից հետո Փաշինյանի հորդորով մանդատը վայր դրած Նարեկ Զեյնալյանին ուզում են նշանակել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն: Սա մի «թոթոլ» աշխատատեղ է` կլորիկ` 4 միլիոն դրամ աշխատավարձով: Սակայն ամեն ինչ այդքան հարթ չի անցնում, որքան թվում էր առաջ Գյումրիում ՔՊ-ն համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել Գյումրիի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը համայնքի ղեկավարի ընտրության օրակարգով արտահերթ նիստ է հրավիրել, հայտնում է «Ազատություն»-ը։ Ըստ օրենքի, սակայն, նիստը համայնքի ղեկավարի որոշմամբ է հրավիրվում, ու քանի որ քաղաքապետը հրաժարական է տվել, իսկ փոխաքաղաքապետը տնային կալանքի տակի է, չկա նիստ հրավիրողը։ Աշխատակազմի քարտուղարն իրավասու չէ նիստ հրավիրել։ Ամեն դեպքում այդ օրը նիստերի Փողի «բազառ»՝ քաղաքապետի և նախարարի միջև «Հրապարակ»-ը գրել է․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը երեկ խորհրդարանում 2025 թվականի բյուջեի քննարկման ժամանակ ուշագրավ հայտարարություն արեց՝ ասելով, որ քաղաքում չլուծված խնդիրների եւ դրանց լուծումը ձգելու մեղավորը ոչ թե ինքն է, այլ՝ գործադիրը, որը Երեւանի բյուջեին համարժեք հատկացումներ չի անում։ Ըստ Ավինյանի՝ պետք է օրենքով հնարավորություն տալ, որ մայրաքաղաքում գրանցված աշխատողների եկամտահարկից որոշ մասնաբա Տեղեկություններ ունենք՝ ՔՊ-ն դեմ է քվեարկելու Անկախության հռչակագրի անժամանցելիության մասին նախագծին... Կյանքում չէի մտածի, որ Անկախության հռչակագրի ընդունումից 24 տարի անց, ի պաշտպանություն Հայաստանի Անկախության հռչակագրի օրակարգի հետ կապված հայտարարության քննարկումը, առաջարկելու եմ երկու ամսով հետաձգել»։ Այս մասին ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի մշտական նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը: Նա ասաց, որ տեղեկություններ ունեն, ըստ որի՝ քաղաքական մեծամասնությունը դե
website by Sargssyan