Եթե մեր պահանջները չկատարվեն` շարժումը պահանջելու է իշխանափոխություն. Գագիկ Ծառուկյան
Երեւանի Ազատության հրապարակում հանրահավաքն ավարտվել է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի ելույթով, ով հայտարարել է, որ վաղվանից Հայաստանի բոլոր մարզերում ստեղծվելու են շարժման շտաբներ` ցանկացած պահի ժողովրդին մոբիլիզացնելու համար:
«Եթե իշխանությունները չկատարեն պահանջները՝ ընտրական օրենսգրքի բարեփոխում, անցում համամասնական համակարգի, ապա շարժումը պահանջելու է իշխանափոխություն»,-հայտարարել է Գագիկ Ծառուկյանն ու նշել, թե մինչ այժմ շարժումը հասել է հաջողության` իշխանություններին ստիպելով հետաձգել շատ որոշումներ` մասնավորապես Սահմանադրական փոփոխությունները:
