Եթե նախագահ լինեի, մշակույթի նախարարին կազատեի պաշտոնից. Գոռ Սուջյան
Yerkir.am-ի փոխանցմամբ՝ երեկ Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում «Երաժշտական շաբաթ Երևանում» փառատոնի շրջանակներում տեղի է ունեցել «Դորիանս» ռոք խմբի համերգը:
Մինչ համերգի սկիզբը, անվանի շոումեն Էմիլ Կարատն այցելել է «Դորիանսի» գրիմանոց և զրուցել Գոռ Սուջյանի հետ:
Կարատի հարցին, թե առաջին հերթին ինչ կաներ Սուջյանը, եթե մշակույթի նախարար լիներ, երգիչը պատասխանել է, թե պաշտոնանկ կլիներ: Իսկ հարցին, թե ի՞նչ կաներ Սուջյանը, եթե նախագահ լիներ, Սուջյանը պատասխանել է. «Մշակույթի նախարարին կազատեի պաշտոնից»:
Մանրամասներն՝ այստեղ: