Եթե ուզում ենք առաջ գնալ, ապա պիտի թողնենք եվրոպաներից բերված ուտոպիական սահմանադրությունները
Քիչ առաջ մի նյութ կարդացի այն մասին, որ թափով մի մարդ մի այլ քաղաքացու հողից բռնազավթել էր 280 քմ, հողատարածքի պիտանի հողն էլ քերել-տարել է;
Երբ քաղաքացին դժգոհել էր, պատասխանել էին՝ գնա, ում ուզում ես բողոքի; Մարզպետարանում բողոքին տոն չէին տվել:
Հիմա եթե իշխանություններն առաջարկեն սահմանադրության մեջ դրույթ գրել, որ թափով մարդիկ իրավունք ունեն մյուսներից հող խլել, ապա համահայկական աղմուկ կլինի, շարժումներ կնախաձեռնվեն, փողոցներ կփակվեն:
Մինչդեռ այդ դրույթը գործում է կյանքում անշեղորեն ու համահայկական բողոք և ընդվզում չկա:
Ասել եմ ու կրկնում եմ՝ եթե ուզում ենք առաջ գնալ, ապա պիտի թողնենք եվրոպաներից բերված ուտոպիական, պալատներում լրամշակված սահմանադրությունները, պիտի արձանագրենք մեր կյանքում գործող բարքերը/վեր նշված օրինակն ու դրա նմանները/ ու տեսնենք, թե այդտեղից ո՞ր դրույթն է հնարավոր փոփոխությունների ենթարկել եղած մարդկային ռեսուրսով:
