Էթիկայի հանձնաժողովը խախտում չհամարեց Շուշան Պետրոսյանի՝ «Ականջներդ կկտրեմ, լակոտ» արտահայտությունը
Հայաստանի ԱԺ էթիկայի հանձնաժողովը էթիկապես խախտում չի ճանաչել ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի արարքը: Այս մասին որոշում է կայացվել Հանձնաժողովի այսօր կայացած նիստում:
Էթիկայի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի խոսքով, նման որոշման համար հիմք է ընդունվել այն, որ Շուշան Պետրոսյանի խոսքը սպառնալիք չի պարունակել, այլ միայն սաստելու միտում է ունեցել:
