ԵՏՄ-ն մի քանի ամսից մտնելու է նաև հայի գրպանը
Այսօր` դեկտեմբերի 1-ին, «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարեց, որ Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցությունը դեմ է քվեարկելու Հայաստանի` ԵՏՄ-ին վավերացնելու պայմանագրին:
«Անդամակցելով ԵՏՄ-ին` նշանակում է, որ մենք զիջում ենք մեր ինքնիշխանությունը, դա հակառակ է Սահմանադրությանը, սահմանափակում է մեր տնտեսական գործունեության ինքնուրույն քայլերը: Մի քանի ամիս հետո այդ միությունը մտնելու է նաև ՀՀ քաղաքացու գրպանի մեջ»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:
Նշենք, որ եռյակի ուժերից ԵՏՄ-ին դեմ է միայն «Ժառանգությունը»: Կարծիք կա, որ հենց սա էլ կարող է պատճառ դառնալ «Ժառանգության»` եռյակից դուրս գալու համար:
-
