«Եվրոպա» հյուրանոցի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
Հուլիսի 27-ին, ժամը 05.45-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության փողոցում՝ «Եվրոպա» հյուրանոցային համալիրի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մարվել է ժամը 05.57-ին: Այրվել է «Օպել Աստրա» մակնիշի 34 QZ 371 պետհամարանիշով ավտոմեքենայի շարժիչի հատվածը և հետևի թափարգելը:
