Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին. ԵԽ պատգամավոր
Եվրոպական հանձնաժողովը պարտավոր է արձագանքել Ադրբեջանի գործողություններին: Դրանք արվում են Հայաստանին սադրելու համար: Սա ցանկացած բանակցային գործընթաց խափանելու միջոց է. այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Միշել Ռիվազին՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից հրադադարի շարունակական խախտման դեպքերին։
«Ես ցնցված եմ նման բռնությունից: Մեզ հայտնի է Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցող պատմական թշնամության մասին, բայց այս անգամ այդ թշնամությունն անմիջապես ուղղված է Հայաստանին: Սա անընդունելի է: Կոչ եմ անում Եվրոպական հանձնաժողովին`դատապարտել Ադրբեջանի բռնի գործողությունները և պատժամիջոցներ կիրառել նրանց նկատմամբ:
