Եղանակը Հայաստանում
Ուշադրություն՝ հուլիսի 28-31-ին և օգոստոսի 1-ին հանրապետության տարածքը կգտնվի արևադարձային տաք օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հովտային գոտիներում ապասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով: Երևանում հուլիսի 28-31-ին, օգոստոսի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
