«Ո՞վ է քեզ տվել էդ իրավունքը, որ դու հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ համարձակվել ես հավասարության նժար դնել: Այն մարդասպան զինվորի, (թուրք լամուկների) ով մասնատում եւ քառատում է հայ զինվորին, մեր նվիրյալ կանանց դնում ես նույն նժարի վրա` չհամարձակվե՛ս Աննա Հակոբյան: Կամ էն որ գրում ես պատերազմ ես լուսաբանել, որտեղ ե՞ս լուսաբանել Աննա՛, կարող ա՞ Խոսրովի անտառում ես պատերազմ լուսաբանել, տեսանք, թե 44-օրյա պաըերազմում՝ ոնց էիր բունկերից-բունկեր ազատագրում, էն որ «եղինջից խոցվել» էիր սպարապետուհի՛: Ու էսօր սա համարձակվում ա ասել, թե բջիջներով զգում էի Տարոն Անդրեասյանի ապրումները, դիմում է Եռաբլուրում ննջող, մարտիրոսված մեր Տղերքին, ասելով թե Ձեր ծնողները խելագարվել են…. Բառարանւմ այլեւս չկան համապատասխան բառեր, որ ես բնորոշեմ սրա արարմունքը:Բա ուզում էիք մարդիկ չխելագարվեն , բա էդ նույն Ծնողների միակին խլել տարել եք, բա չխելագարվե՞ն: Ի՞նչ ես ուզում մեր ծնողներից, ի՞նչ ես ուզում մարտիրոսված մեր Տղերքից, հանգիստ թողեք մեր Տղերքին. Հանգիստ թողեք որեկորույս մայրերին, դու չգիտես ինչ «գույն» ունի մոր վիշտը` չգիտես»,-Տեսաուղերձի միջոցով անդրադառնալով «Էրատո» ջոկատի հրամանատարուհու ժամեր առաջ հնչեցրած մտքի զեղումներին, ասել է լրագրող, Newsmedia.am էլ. օրաթերթի հիմնադիր-ղեկավար Գայանե Զարգարյանը, ընդգծելով.
-Բա որ բջիջներով զգում էիր տղաների ցավը, բա ո՞նց էիր դաժան պատերազմից ամիսներ անց Ձեր թայֆին քավորություններ անում, ուրախանում: Բա մեր Տղերքը չէին ուզո՞ւմ ամուսնանալ, բա մեր ծնողները չէին ուզո՞ւմ ուրախանային իրենց որդիներով…. Դու ո՞նց կրող ես զգալ Տարոն Անդրեսայանի նման ՆՎԻՐՅԱԼԻ, ՀԵՐՈՍԻ ապրումն ու սխրանքը, Աննա՛, երբ մինչ այսօր զլացել եք մեր նույն Տարոնին Ազգային Հերոսի կոչում տալ: Հայ ազգին պետք է ճանաչեն մեր Տարոններով ու մարտիրոսված մեր բոլոր Տղաներով: Արագացրու Նիկոլ՝ Տարոն Անդրեասյանին վայրկյան առաջ՝ պետք է Ազգային Հերոսի կոչում տալ, չնայած մեր Տարոնը Հայ ազգի Հավաքական կերպարն է, նա արդեն ԱԶԳԻ ՀԵՐՈՍ Է, այլ հարց է՝դուք ով եք: