Եղվարդում հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար
Շարունակվում են բուժական և հակահամաճարակային միջոցառումները Եղվարդի մանկապարտեզում երեկ արձանագրված թունավորման տարածումը կանխելու և տուժած փոքրիկների արդյունավետ բուժումն ապահովելու նպատակով։ Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Ժամը 21-30-ի դրությամբ 50 երեխա բուժվում է Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, 18-ը` Երևանի «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Աղեստամոքսային թեթև գանգատներով 25 երեխայի բուժումն իրականացվում է ամբուլատոր պայմաններում:
Առողջապահական կազմակերպությունները շարունակում են հակահամաճարակային ու կանխարգելիչ միջոցառումները։
Հոսպիտալացված բոլոր երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Նկատվում է լավացման դրական տեղաշարժ:
