«Եզակի դեպք կլիներ, որ երկրի ղեկավարն անձամբ ներողություն խնդրեր»․ Աշոտ Ասատրյան
Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց իրոք Հայաստանի պատմության մեջ եզակի դեպք կլիներ, որ երկրի ղեկավարը ոչ այդքան ճիշտ նկատողության համար անձամբ ներողություն խնդրեր մաքսատան աշխատակցից ու վերականգներ նրա աշխատանքը։ Ես մինչև հիմա կարծում եմ, որ այդ դեպքի մեղավորները շատ ավելի բարձր պաշտոն զբաղեցնող անձինք են, ովքեր դեռ պաշտոնավարում են ու առաջին հերթին նման կադրերից պետք է ազատվել, որպեսզի ենթակաների համար դաս լինի ու հետագայում նրանք էլ նման անտարբերությամբ չծառայեն պետությանն ու դրոշին»։