Facebook-ի նոր ծառայությունը լրագրողների համար
Facebook ընկերությունը` նոր Signal ծառայությունը թողարկել լրագրողների համար: Դրա միջոցով ավելի հեշտ կլինի փնտրել անհրաժեշտ տեղեկատվությունը: Այս մասին հայտնում է gogetnews.info-ն: Այդ մասին հայտնել են ամերիկյան ընկերության ներկայացուցիչները:
Մշակողների խոսքով` ծառայության շնորհիվ օգտատերները կկարողանան վերլուծել Facebook-ի և Instagram-ի նորությունները: Բացի այդ, դա թույլ կտա լրագրողներին հետևել որոշակի թեմաների առցանց ռեժիմում: Տեղեկատվությունները հնարավոր կլինի պահպանել հետագա օգտագործման համար:
Մեդիայի բոլոր աշխատակիցների համար ծառայության հասանելիությունը կլինի անվճար: Գրանցման համար անհրաժեշտ կլինի նշել մասնագիտությունը և հայց ստեղծել ընկերության կայքում: Ներկայումս Signal-ում մուտք ունեն միայն անգլալեզու լրագրողները:
