ՖԱՖ-ը թեժացրեց կրքերը. Ռուբեն Հայրապետյանից պատասխան են պահանջում.PHOTO,VIDEO
Քիչ առաջ, Ազատության հրապարակից մեկնարկեց Հայաստանի ազգային հավաքականի բազմաթիվ երկրպագուների երթը դեպի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի շենք: Ֆուտբոլասերները պահանջում են իրենց բարձրացրած հարցերի պատասխանը լսել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից: Սակայն վերջինս Հայաստանից բացակայում էր: Տեսնելով, որ իրենց ձայնը չեն լսում նախաձեռնության անդամները սկսեցին բղավել Նեմեց հեռացիր, հեռացիր Նեմեց և գմփուցիկներ պայթեցրին: Արդյունքում տեղի ունեցավ բախում ոստիկանների և երկրպագուների միջև, արդյուքնու;մ չորս հոգու բերման ենթարկեցին, սակայն որոշ ժամանակ անց ազատ արձակեցին:
